Եթե ուզում եք դուք ձեզ подножка չտաք, իր կողմից առաջնորդվող պայքարում Բագրատ Սրբազանին մի սարքեք փրկիչ, սուրբ, մեսիա:
Քանզի փրկիչներից, սրբերից ու մեսիաներից հրաշքներ են ակնկալվում, պահանջվում, մինչդեռ քաղաքական, գոյաբանական այս հայտի մեջ պայքար է պետք, կռիվ և ոչ մի հրաշք: Կոշտ ու անզիջում պայքար, քանի որ պատրաստ պետք է լինեք բախվելու գործողների հետ, որոնք իշխանությունը որևէ կերպ չեն զիջելու՝ անգամ բազմաթիվ զոհերի գնով:
Իսկ այ, եթե հանկարծ զիջեցին, դա ուրեմն այլ հետաքրքիր թեմա է՝ եռաչափ կոնսենսուսի ֆորմատով, ինչպես մոտավոր 2018-ին էր:
Ինչևէ, կարևորը ձեռքսեղմումն է:
Ալեն Ղևոնդյան